2-3,3-4,4-5,5-6 տարիքային խմբերում


Մտածողություն և տրամաբանություն

  1. Երեխան հետազոտում և համեմատում է, առարկաները:
  2. Երեխան հասկանում է իրադարձությունների
    հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:
  3. Երեխան կարողանում է ընդհանրացումներ կատարել։
    Տարրական մաթեմատիկական գիտելիքներ
  4. Երեխան ունի մեծության, չափի, ձևի մասին գիտելիքներ, ճանաչում է գույները:
  5. Երեխան ցուցաբերում է հաշվի, թվերի, թվանշանների իմացություն:

Կողմնորոշում տարածության և ժամանակի մեջ

  1. Երեխան ունի գիտելիքներ և իմացություն տարածության մեջ առարկաների դիրքի
    վերաբերյալ և կարողանում է կողմնորոշվել տարածության մեջ։
  2. Երեխան կարողանում է կողմնորոշվել ժամանակի մեջ։

Ժամանակակից հասարակությունն ու մարդկային գործունեության
ոլորտները, գիտությունն ու տեխնիկական առաջընթացն անհնար է
պատկերացնել առանց մաթեմատիկայի:
Մարդկության ողջ պատմության ընթացքում մաթեմատիկան եղել է շրջակա
աշխարհի ճանաչման միջոց, գործիք, որն օգնել է բնակգիտական և մի շարք
հումանիտար ոլորտներում հաշվարկներ և հետազոտություններ անելու համար:
Գնալով ավելանում են մարդկային գործունեության ու գիտության այնպիսի
ոլորտներն ու ճյուղերը, որտեղ լայնորեն կիրառում են մաթեմատիկական
մեթոդներն ու մաթեմատիկայի տարբեր բաժիններում ստացված արդյունքները:
Մաթեմատիկան կարևոր է նաև որպես առանձին գիտություն, որն ունի իր
զարգացման ներքին օրինաչափություններն ու իր ուսումնասիրության առարկան:
Մաթեմատիկական կրթությունը ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ
կրթության մաս է և հիմնարար դեր ունի բնագիտականկան, տեխնիկական
գիտելիքների ձեռք բերման ու խորացման գործում:
Մաթեմատիկական կրթությունը մարդու անհատականությունը, մտավոր ու
ստեղծագործական պոտենցիալը ձևավորող կարևոր միջոց է:
Մարդկային գործունեության ցանկացած ոլորտում, ի լրումն հատուկ
գիտելիքների, անհրաժեշտ են նաև տրամաբանորեն մտածելու կարողություն,
փաստարկները ճիշտ և հետևողականորեն կառուցելու, մտքերը ճշգտիտ և պարզ
արտահայտելու ունակություններ, իրավիճակը քննադատաբար գնահատելու,
վերլուծելու, կարևորն ու երկրորդականը զանազանելու, անջատ փաստերը
համադրելու, ընդհանրացումներ անելու հմտություններ:
Բոլոր այդ կարողություններն ու հմտություններն առաջին հերթին և
առավելապես ձևավորվում ու զարգանում են մաթեմատիկա ուսումնասիրելու
միջոցով:

Լեզվատրամաբանական և ալգորիթմական մտածողության, թվաբանական
գիտելիքների և մեթոդների, դրանք գործնական իրադրություններում
կիրառելու կարողությունների ձևավորումն ու զարգացումը,
● թվաբանական գործողություններ կատարելու բանավոր և գրավոր
հմտությունների ձևավորումը,
● դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողությունների
ձևավորումը,
● որոշումներ կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին
քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու կարողությունների
ձևավորումը,
● ուշադրության, հիշողության, աշխատասիրության,
հանդուրժողականության, նպատակասլացության, համբերության
զարգացումը,
● սեփական ուժերի նկատմամբ վստահության սերմանումը,
● ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու մշակույթի ձևավորումը

(0-1)

1.Երեխան դրսեւորում է ուշադրություն կենտրոնացնում է և պահպանում,այսինքն հայացքը 3-5 պահում է ձայնը հանող առարկայի վրա: Օրինակ՝ խաղալիքը չխկչխկացնում ենք եւ երեխան ուշադիր նայում է խաղալիքին:

2.Երեխան մտապահում և  վերարտադրում է որոշակի ինֆորմացիա,այսինքն՝ ճանաչում է  ծանոթ դեմքեր,առարկաներ: Օրինակ՝ երեկոյան տեսնում է հորը, ժպտում եւ ձգվում է դեպի նրան:

(1-2)

1. Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա, այսինքն՝ կրկնում է մակ կամ երկու  շաբաթ առաջ իր կատարած գործողությունները: Օրինակ՝ մեծահասակի խնդրանքով կատարում է պարային շարժումներ:

(2-3)

1. Երեխան մտապահոմ և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա,այսինքն՝ արտասանում է կարճ մանկական բանաստեղծություն:

2.Վերարտադրում է նախկինում տեսած ինֆորմացիան, այսինքն՝ «երեկ մանկապարտեզում նկարել եմ ծառ»:

(3-4)

1.Երեխան դրսևվորում է ուշադրության կենտրոնացում և պահպանում, այսինքն՝ մեծահասակից հետո կրկնում է 4 ծափ:

2.Երեխան մտապահում եւ վերարտադրում է որոշակի ինֆորմացիա, այսինքն՝ մեծահասակի ասելուց հետո կրկնում է բանաստեղծության 2-4 տող:

(4-5)

1.Երեխան  դրսեւորում է ուշադրության տեղափոխելիություն, կենտրոնացում ըւ պահպանում, այսինքն՝ընդհատում է խաղը, կատարում է այլ գործողություն և այնուհետեւ շարնակում է խաղը: Օրինակ՝ երեխան խաղում է 15-20րոպե:

2. Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա, այսինքն՝ պատմում է որ հետ կատարված  իրադարձությունը: